Գալստանյանի աշնան երգը

Անուրջներս երկնածին գնացի՜ն, գնացի՜ն… Նորքի բարձունքում Բագրատ Գալստանյանը երգեց իր աշնան երգը։

Բագրատ Գալստանյանի շարժումը, որը սրբազան են համարում, սակայն բառամթերքը հեռու է սրբությունից, վերակենդանանալու անհույս ճիգեր է գործադրում։ Դրանցից վերջինը թերևս Հանրային Հեռուսատընկերությունում շարժման մասին հիշատակելու Գալստանյանի անհաջող փորձն էր։ Փորձ, որի նպատակն էր Գալստանյանով փակել «սրբազան շարժում» կոչվող քաղաքական խնջույքի «հաշիվը»։

Գաղափարազուրկ, քաղաքական օրակարգ չունեցող շարժման վախճանը կանխատեսելի էր դեռևս մայիսին, երբ մի քանի տասնյակ հազար մարդկանց առաջ Գալստանյանն ի ցույց դրեց իր քաղաքական մտքի մերկությունը։ Հենց մայիսի 9-ից հետո սկսվեց շարժման վայրէջքը՝ փողոցային խուլիգանություններ, որոնք կոչվում էին անհնազանդության ակցիաներ, հարձակում ոստիկանության վրա և բախումներ ազգային ժողովի մոտ։ Այս իրադարձություններն արդեն հուշում էին, որ «Սրբազան» շարժումը մահանում է, և մահվան շունչը մոտիկից զգացող մարդու պես փորձում է անհույս կառչել կյանքից։

Գալաստանյանը հոկտեմբերի 2-ին գնալով Հանրային Հեռուստաընկերություն թրեևս երկու նպատակ ուներ, կամ հրարհրել ևս մեկ բախում, կամ ելույթ ունենալ Հանրայինով և ցույց տալ, որ շարժումը իբր օրակարգ թելադրող է։ Բախումներ բարեբախտաբար չեղան, փոխարենը Գալստանյանին ընդունեցին Հանրայինում, ընդունեցին և օրակարգ թելադրողից վերածեցին սեփական օրակարգը տապալողի։

Հանրայինում ուղերձ, կամ բառերի շարան արտասանելը «հրապարակը» փրկելու Գալստանյանի վերջին և միակ հույսն էր։ Շարժումը վաղուց կենդանության նշաններ ցույց չէր տալիս, և թե Գալստանյանին, թե շարժման հետևում կանգած ուժերին հարկավոր էր «հրապարակի» դռների փակումը ընդամենը պաթետիկ և գեղեցիկ ձևով փաթեթավորել, իսկ փաթեթավորման լավագույն տարբերակը Հանրային հեռուստաընկերությունում էր։ Այսպիսով Գլաստանյանին պետք էր որպեսզի գոնե համակիրներին որևէ արդյունք ցույց տա։ Որքանո՞վ դա բավարարեց նրա համակիրներին՝ թերևս արդեն նույնիսկ էական չէ, էական չէ հենց նաև Գալստանյանի համար, որովհետև շարժման հենց առաջին իսկ օրվանից Գալստանյանն առաջնորդվել է՝ «կարևորը ձևն է, և ոչ թե բովանդակությունը», սկզբունքով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ