Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի և կնոջ հետ միջադեպ է տեղի ունեցել օդանավակայանում

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը կնոջ` Հայրունիսա Գյուլի հետ մեկնել է Անգլիա՝ մասնակցելու Օքսֆորդի իսլամական հետազոտական կենտրոնի խորհրդի նիստին։ Թուրքիա վերադառնալիս օդանավակայանում նախկին նախագահի ու կնոջ հետ միջադեպ է տեղի ունեցել, հայտնում է Ermenihaber-ը։

Նշվում է, որ անգլիական ոստիկանությունը մի քանի անգամ խուզարկել է Գյուլի կնոջ իրերը, ինչը չի համապասխանում դիվանագիտական նորմերին։ Աբդուլլահ Գյուլը մի քանի անգամ արձագանքել է ստեղծված իրավիճակին և խուսափելով հնարավոր քաշքշուկից, զույգը ցանկացել է հնարավորինս շուտ ինքնաթիռ նստել։

Իրերի խուզարկությունից հետո Հայրունիսա Գյուլը նկատել է, որ խուզարկություն անցած պայուսակից 3 ծրար բացակայում է։ Աբդուլլահ Գյուլի մամուլի խորհրդական Բիրոլ Ավշարին նշել է, որ ծրարների մեջ եղել է ֆունտ ստերլինգ և եվրո և հավելել, որ Մեծ Բրիտանիայի ու Թուրքիայի դեսպանատները զբաղվում են այդ հարցով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ