Թմ*անյութով փաթեթների մեծ մասն առգրավվել է. ոստիկանների բացահայտումը

Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու վերաբերյալ տեղեկությունն իրացրին սեպտեմբերի 30-ին: Երեկոյան՝ ժամը 19.00-ի սահմաններում, Ախուրյանի խճուղում նրանք ձերբակալեցին և բաժին ներկայացրին Սևան քաղաքի բնակիչ երկու երիտասարդի, իսկ նրանց «Մերսեդես» մակնիշի մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք:

«30-ամյա վարորդն ու 22-ամյա ուղևորը հայտնեցին, որ թմրամիջոց վաճառող մի կայքի միջոցով Վանաձորի մոտակայքում վերցրել են կարմիր, դեղին և կանաչ գույնի կպչուն ժապավենով փաթաթված` տարբեր քաշերի մարիխուանայով լցված 70 փաթեթ ու ապակյա տարաներով հաշիշի յուղեր, որոնք պետք է տեղադրեին Գյումրիում: Նրանք նաև հայտնել են, որ մեքենայում դեռ մնացել է թմրանյութ:

Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Հետագա գործողություններով իրավապահները Գյումրիում և քաղաքի մոտակայքում հայտնաբերեցին տեղադրված 55 փաթեթ:

Հոկտեմբերի 2-ին, քրեական վարույթի շրջանակում, խուզարկություն կատարվեց սևանցի երիտասարդների մեքենայում: Հայտնաբերվեցին թմրանյութով յոթ փաթեթ ու երեք կաթուցիչ, նաև` օդաճնշիչ ատրճանակ:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ