Հայաստանը պետք է ցույց տա իր իրական հավատարմությունն արդարությանն ու հետկոնֆլիկտային խաղաղությանը. Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը կրկին հայտարարել է, թե «ռազմական հանցագործությունների համար պատասխանատուներին» պատժել է պետք։ Մոռաալով սեփական երկրի ռազմական հանցագործությունները, նա հիշեցրել է, որ այդ մասին քանիցս խոսել է նաև Իլհամ Ալիևը:

«Հայաստանը պետք է ցույց տա իր իրական հավատարմությունն արդարությանն ու հետկոնֆլիկտային խաղաղությանը՝ ճանաչելով իր պետական պատասխանատվությունն այդ բոլոր հանցագործությունների համար, և պատշաճ կերպով հետաքննի ու պատժի բոլոր ռազմական հանցագործներին»,- ասել է Հաջիևը:

Օրեր առաջ նման հայտարարություն է արել նաև Ալիևը՝ հայտարարելով, որ եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, «պետք» է պատժի «ադրբեջանցիների դեմ վայրագություններ» իրականացնողներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ