Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» հաղթեց մեկնարկային խաղում

Կոնֆերենցիաների լիգայի փուլի առաջին տուրում «Նոա»-ն Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել է չեխական «Մլադա Բոլեսլավին»:

Երկրորդ խաղակեսի 58-րդ րոպեին հայկական թիմն առաջ է անցել հաշվի մեջ: «Մլադայի» դարպասը գրավել է Մաթեուշ Այաշը։

Հանդիպման 76-րդ րոպեին «Նոա»-ն կրկնապատկել է առավելությունը՝ շնորհիվ Վիրջիլ Պինսոնի գոլի:

Լիգայի փուլում իր հաջորդ հանդիպումը «Նոա»-ն կանցկացնի հոկտեմբերի 24-ին՝ Վիեննայում մրցելով «Ռապիդի» հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ