Ես եկել եմ այս անհանգիստ ժամանակներում ջանքեր ներդնել և բարելավել հայ-ռուսական հարաբերությունները. ՌԴ-ում ՀՀ դեսպան

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը հայտարարել է, որ աշխատելու է բարելավել Մոսկվայի և Երևանի հարաբերությունները՝ դրանք բավարար վիճակի բերելու համար։

«Ես եկել եմ այս անհանգիստ ժամանակներում փորձեմ իմ ջանքերը ներդնել և բարելավել հայ-ռուսական հարաբերությունները, դրանք հասցնել մեզ համար գոհացուցիչ վիճակի:

Հայաստանը դաշնակից երկիր է, որի հետ դաշնակցային պայմանագիր կա, Հայաստանը Ռուսաստանի հետ տնտեսական միության մեջ է, և այն, ինչ տեղի է ունենում մեդիա տարածքում, ես բացարձակ գաղափար չունեմ, թե ինչու է այդպես:

Մենք պատասխանատու ենք մեր ժողովուրդների համար, մենք պետք է այնպիսի գործողություններ կատարենք, որպեսզի ժողովուրդները ապրեն հանգիստ, ապահով և բարեկեցիկ»,- ասել է նա Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինի հետ հանդիպման ժամանակ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ