Գալստանյանը, եթե իր նպատակները բացահայտեր, տաղավարում նրան կձերբակալեին, մինչև վերջ սրա հոգին քրքրելու են. Սուքիասյան

«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանի կարծիքով՝ Վազգեն (Բագրատ) Գալստանյանը Հանրայինի եթերում իրեն ոչնչացրեց:

«Իհարկե, խայտառակվեց, բայց դա նրան անձնապես որևէ խնդիր չի պատճառում: Ինքը էն գլխից խայտառակ եղած մարդ է, վատ չի զգում, կարող է շարունակել: Ենթադրենք՝ մեկը դատապարտված է ցմահ ազատազրկման, ուզում եք՝ 10 տարի ավելացրեք դրա վրա, բան չի փոխվում: Էդ մարդը բարոյալքված, բարոյազրկված մարդ է, ինքն Աստծո հետ իր հարցերը վաղուց փակել է, ռուսական հատուկ ծառայությունների հետ մերձեցել, գործ է անում, պատրաստ է էլի վարկաբեկվելու»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Սուքիասյանը:

Վերջինս չի հասկանում, թե ինչու Հանրային հեռուստաընկերությունը նման իրավիճակում եթեր տրամադրեց նրան. «Նորմա՞լ է, որ 4 հոգի (տնեցիքով) գան, Հանրայինը գրոհեն, որովհետև իրենք պետության փրկության ծրագիր ունեն, Հանրային հեռուստաընկերությունն էլ, քանի որ դեմոկրատիա է, ամեն մեկին եթեր կարող է տրամադրել, նա էլ եթերում իշխանություններին կարող է հայհոյել, պետությանը դնել վատ դրության մեջ: Այդ իր ելույթը հո միայն ՀՀ-ում չեն նայում, Ադրբեջանում էլ են նայում, ինքը Ադրբեջանին տվեց հարմար թեզեր, որ ՀՀ-ն չի ուզում խաղաղություն, Ադրբեջանին տվեց հնարավորություններ՝ հղում անելու Գալստանյանի տափակ թեզերին ու չգալ խաղաղության պայմանագիր կնքելու»:

Հայկ Սուքիասյանի համոզմամբ՝ Գալստանյանը ունի գործառույթ, որը կատարում է. «Ինքը նույնիսկ հիմա իր «սիրահարներին» է կորցրել, «սիրահարներին» բոլորին փուռն է տվել, ինքն էլ հետը փուռն է գնացել: Ինքը մեր նախկին վատթարագույն կյանքի արտապատկերն է, ՀՀ անցյալի իրական դեմքերից մեկն է՝ ստախոս, պետություն չսիրող, օտար պետության շահերը սպասարկող, նաև մեր եկեղեցու «հերն անիծող» ֆիգուրներից մեկն է»:

Անդրադառնալով հարցին, որ վերջինս գրեթե ոչ մի հարցի չպատասխանեց, անգամ չներկայացրեց իրենց հետագա գործողությունները կամ ծրագրերը՝ զրուցակիցը նկատում է՝ ծրագիր չունեն, միակ նպատակը երկրում անկայունություն առաջացնելն է:

«Ծրագիր ունենալու համար խելք է պետք, ինքը համաշխարհային քաղաքականությունից հասկանո՞ւմ է: Գիտելիք չունեցող մարդ է, տափակ-տափակ խոսում է, իսկ նպատակը եթե բացահայտեր, տաղավարում իրեն կձերբակալեին, որովհետև իրենց նպատակը Հայաստանի անկախության լիկվիդացիան է: Ընդդիմություն է ձևանում, ժողովրդի նյարդերն է ուտում, հավանաբար վրան պարտականություն ունի. մինչև վերջ ռուսները սրա հոգին քրքրելու են, դրա համար էլ Հանրային հեռուստաընկերություն գնաց: Էս մարդը պատերազմ է ուզում՝ ռուսական հոգեկան հիվանդությամբ վարակված, Մարգարիտա Սիմոնյանից ոչ մի բանով չի տարբերվում»,- ասում է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ