Ընդդիմությունն անզոր է «սրբազանի» Հ1-ում հնչած խոսքերը «սրբագրել»

Civic.am-ը ընդդիմադիր պատգամավորներից հարցրել է, թե ինչպես են իրենք վերաբերվում Բագրատ Գալստանյանի այն խոսքին, ըստ որի՝ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը «Զանգեզուրի միջանցքի» մասին է։ «Պատիվ Ունեմ» դաշինքի պատգամավորը խուսափեց պատասխանել բուն հարցին, չնայած որ Սերժ Սարգսյանի թիմը աջակցում է Գալստանյանին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով ոչ մի խոսք չկա միջանցքի մասին, դրանում սահմանվում է, որ «ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը»։

Մյուս հարցը վերաբերում էր Գալստանյանի՝ ոստիկանապետին հասցեին ասված խոսքերին. նա նշել էր, որ կտրորի ոստիկանապետին, և որ խուլիգանին խուլիգանություն է հասնում։ «Հայաստան» դաշինքի պատգամավորները առաջարկեցին դիմել քննչական ծառայություններին։

Իսկ թե ինչու է Բագրատ Գալստանյանը հիշում միջանցք բառը՝ դեռևս հայտնի չէ։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ