Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 18:00-ից, Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը ժամանակավորապես կփակվեն. ինչպես երթևեկել

Հոկտեմբերի 4-ին Հանրապետության հրապարակում ՏՏ ոլորտի WCIT 2024 միջոցառման համատեքստում նախատեսված համերգով պայմանավորված՝ Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում ժամը 18:00-ից մինչև համերգի ավարտը ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը:

Ինչպես հայտնել են Երևանի քաղաքապետարանից, ավտոբուսային և միկրոավտբուսային երթուղիները կգործեն հրապարակը շրջանցող փողոցներով:

Պատճառվող անհարմարությունների համար հայցում են քաղաքացիների ներողամտությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ