Ընդդիմությունն առաջնորդվում է մի սկզբունքով՝ որքան վատ Հայաստանի Հանրապետությանը, այդքան լավ՝ ընդդիմությանը․ Ղազարյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ընդդիմությունն առաջնորդվում է բացառապես մի սկզբունքով՝ որքան վատ Հայաստանի Հանրապետությանը, այդքան լավ՝ ընդդիմությանը։

Պատերազմ՝ Հայաստանին, ներքաղաքական հաղթանակ՝ ընդդիմությանը, Միջանցք՝ ռուսական վերահսկողությամբ Ադրբեջանին, իշխանություն՝ ընդդիմությանը, Նոր հարձակում ՀՀ սահմանից ներս, ավելի մեծաքանակ ցույցեր՝ ընդդիմությանը Նոր զոհեր՝ Հայաստանին, ընդդիմությանը… Դուք Հայաստանն այդպես էլ չսիրեցիք։

Երեկ Հանրայինի եթերում Ադրբեջանական թեզերի քարոզարշավ էր՝ թե բա Զանգեզուր, թե բա՝ միջանցք։ Լավ ձեր մեջ մի նորմալ տեքստ ասող չկա՞

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ