«Էն Արթուր Վանեցյանը չիմացած հարցերի ժամանակ գոնե ուսերը խորհրդավոր թոթովում էր… Գոնե էդպես աներ՝ մի աբողջ երկրի առաջ չխայտառակվեր»։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով Վազգեն Գալստանյանի երեկվա հավաքին և Հանրայինում ելույթին:
«Ի դեպ, թող իր շրջապատում փնտրի այն «խորհրդատուին», ով այսպես պադստավա արեց իրեն։
Ակնհայտորեն, պատվիրատուն որոշել է արագորեն մաշեցնել «վախճանվող առաջնորդին», քանի որ ժամանակը գնում է, իսկ ազատ անկման մեջ գտնվող Գալստանյանը չի կարող խնդիր լուծել։
Հետևաբար պետք էր արագ գլորել դեպի անդունդը և մաքրել հրապարակը նոր ու թարմ զոհի համար։ Իսկ նա, ատելությունից կուրացած ու չարացած, իսկապես կուրորեն գնում է համալիրում արցախահայուհու (ըստ Բակո Սահակյանի) ոգեշնչած զոհասեղանը»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ գիշերը Վազգեն (Բագրատ) Գալստանյանը համակիրների հետ գնացել էր Հանրային հեռուստաընկերություն, պահանջել ուղիղ եթեր: Հանրայինի տնօրինությունը թույլ էր տվել նրան ուղիղ եթերում հայտարարություն անել և հարցազրույց տալ: Վերջինս Առաջին ալիքի եթերում ասել էր, թե իբր «ՀՀ-ն նոյեմբերի 9-ի հայտարարությամբ «Զանգեզուրի միջանցքի» մասին պայմանավորվածություն է ձեռք բերել»: