Հայաստանը «Գլոբալ ինովացիոն ինդեքս» 2024-ում նախորդ տարվա համեմատ գրանցել է առաջընթաց 9 դիրքով

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) 2024թ. թվականի սեպտեմբերի 26-ին հրապարակած «Գլոբալ Ինովացիոն Ինդեքս» զեկույցում Հայաստանը «Գլոբալ ինովացիոն ինդեքս» 2024-ում նախորդ տարվա համեմատ գրանցել է առաջընթաց 9 դիրքով՝ զբաղեցնելով 63-րդ հորիզոնականը:

Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Հայաստանը միջինից բարձր եկամուտ ունեցող 34 երկրների շարքում 15-րդն է:

Նախորդ տարվա համեմատ Հայաստանն առաջընթաց է գրանցել «Մարդկային կապիտալ և հետազոտություններ», «Գիտելիքի և տեխնոլոգիական արտադրանք», «Ստեղծագործական արտադրանք», «Շուկայի կատարելագործվածություն» և «Բիզնես գործընթացների բարդություն» հենասյուներով: Միևնույն ժամանակ, անկում է գրանցվել «Ինստիտուտներ» հենասյունում։

Մանրամասները՝ այստեղ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ