«Տրորելն» ու «սատկացնելը»… տեղ ունեն այնտեղ, որտեղ չկան օրինականություն և բարոյական սկզբունքներ. Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Վազգեն (Բագրատ) Գալստանյանի՝ ուղիղ եթերի պահանջով աջակիցների հետ Առաջին ալիք շարժվելու հայտարարությանը և գրել.

««Տրորել», «սատկացնել»… այսպես հնարավոր չէ նպաստել հանրային հաշտության ու համերաշխության հաստատմանը։

«Տրորելն» ու «սատկացնելը»… տեղ ունեն այնտեղ, որտեղ չկան օրինականություն և բարոյական սկզբունքներ։ Պետության կառավարման ձգտող որևէ մեկը պետք է ունենա բարձր մակարդակի բարոյական պատասխանատվություն, չափավոր, զուսպ խոսք և հանրության հանդեպ հարգանք։ Խոսքի ուժը օգտագործեք ոչ թե ատելություն սերմանելու, այլ բանավեճի մշակույթ ձևավորելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ