Ընդդիմության առաջնորդությունը ստանձնած գողական եկեղեցականը հակապետական գործունեություն է վարում․ Հովհաննիսյան

Երեկ ընդդիմության առաջնորդը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, թե ՀՀ-ն նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իբր «Զանգեզուրի միջանցքի» մասին պայմանավորվածություն է ձեռք բերել:

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

«Դա ասաց այն ընդդիմության առաջնորդը, ում նարատիվները ամբողջությամբ հղում են արվում ադրբեջանական պահանջների վրա: Արձանագրենք, որ Ադրբեջանն է ասում, որ ՀՀ-ն նման պարտավորություն է վերցրել, ասում է ընդդիմությունը, ու ասում է ընդդիմության առաջնորդությունը ստանձնած «գողական» եկեղեցականը: Սա խեղկատակություն է, տվյալ անձնավորությունն ապազգային, հակապետական գործունեություն է վարում»,- ասաց Հովհաննիսյանը:

Ծովինար Վարդանյանն էլ ավելացրեց, որ ընդդմությունը ստանձնել է Ադրբեջանի խոսնակի դերը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ