Կարծում եմ՝ բազմաթիվ դրական տեղաշարժեր են եղել․ Բադասյանը՝ Գրիգոր Մինասյանի պաշտոնավարման ընթացքի մասին

Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը օրերս հրաժարական ներկայացրած Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի աշխատանքը դրական գնահատեց։

«Ես այն բոլոր վայրերում, որտեղ աշխատել եմ ցանկանում եմ, որ բոլոր պաշտոնյաները արդյունավետ գործեն, կարծում եմ՝ բազմաթիվ դրական տեղաշարժեր են եղել»,- նշեց նա։

Բադասյանի խոսքով ինքը տեղեկութոյուն չունի, թե ով է լինելու հաջորդ նախարարը, նաև չցանկացավ մեկնաբանել, թե ինչու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշեց ստորագրահավաք կազմակերպել։

Հարցին, թե արդյոք մտավախություն չունի, որ մի օր էլ իր հրաժարականի պահանջով ստորագրահավաք կանցկացվի, արձագանքեց․ «Եթե որևէ մեկից դժգոհ են լինում, միշտ ասում են դրա մասին, քննարկումներ լինում, ես մտավախություններ չունեմ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ