Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները՝ Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի օրակարգում

Հոկտեմբերի 3-ին կայանալու է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստ՝ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ։

Մերձավոր Արևելքում օրեցօր աճող լարվածության պատճառով հանդիպման կքննարկվեն Թուրքիայի ազգային անվտանգության հետ կապված հարցեր։

Նշվում է, որ ուշադրության կենտրոնում կլինի Իրան-Իսրայել և Իսրայել-Լիբանան միջև աճող լարվածությունը, ռուս-ուկրաինական պատերազմը, Կիպրոսի շուրջ վերջին զարգացումները, ինչպես նաև Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Համակողմանիորեն կքննարկվեն տարածաշրջանային ճգնաժամի հնարավոր ազդեցությունները, որի ազդեցությունն աստիճանաբար ընդլայնվում է Թուրքիայի վրա։

Ազգային անվտանգության խորհրդում քննարկվելիք մեկ այլ թեմա կլինի ահաբեկչության դեմ պայքարը։

Նիստին քննարկվելու են նաև Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ