Սեպտեմբերից ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձը հերթական անգամ բարձրացել է 10 տոկոսով․ Սուրեն Պապիկյան

Սեպտեմբերից ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձը հերթական անգամ բարձրացել է 10 տոկոսով։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանը՝ մանրամասնելով.

«ԵՊՀ աշխատողների հիմնական աշխատավարձի բարձրացումը բուհի զարգացման ռազմավարական ծրագրով սահմանված միջոցառումներից է՝ նպաստելու աշխատողների կենսամակարդակի բարձրացմանն ու բարելավելու աշխատանքային միջավայրը:

Տեղեկացնեմ, որ 2022 թվականից ի վեր ԵՊՀ-ում արդեն իսկ 3 անգամ 10 տոկոսով բարձրացել են պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերը, 2 անգամ էլ տասը տոկոսով՝ բոլոր աշխատակիցների հիմնական աշխատավարձերը։

Բացի դրանից՝ ուսումնաօժանդակ համակազմի աշխատավարձը վերապատրաստման և ատեստավորման արդյունքում աճել է մինչև 50 տոկոսով՝ նպաստելով ինչպես ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ հաղորդակցության ամրապնդմանն ու միջավայրի լավարկմանը։

Հատկանշական է նաև, որ ԵՊՀ-ում հաստատված կարգի համաձայն՝ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն առաջիկայում հնարավորություն կունենան կամավոր անցնելու ատեստավորում, որի արդյունքում նրանց աշխատավարձը կարող է բարձրանալ 20-40 տոկոսով։

Այս փոփոխությունները բազում ծրագրերի մի մասն են, որոնք ուղղված են աշխատանքի որակի բարելավմանն ու ԵՊՀ զարգացմանը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ