Ասեք՝ թող քայլերթով Օստանկինո գնա… Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Վազգեն (Բագրատ) Գալստանյանի՝ ուղիղ եթերի պահանջով աջակիցների հետ Առաջին ալիք շարժվելու հայտարարությանը և գրել.

«Այս ինֆորմացիոն, սոցցանցերի, յութուբի, ուղիղ հեռարձակող սունկ-լրատվամիջոցների դարում ուղիղ եթերից սրտնեղել ու ուղիղ եթերի պահանջով գնալ Հ1, որը քեզ քանիցս ուղիղ եթեր է հրավիրել ու դու անտեսե՞լ ես հրավերը:

Ասեք՝ թող քայլերթով Օստանկինո գնա, քանի որ Ռուսաստանում է, որ սոցցանցերը, յութուբը փակված է ու լայն լսարանի հասնելու ամենակարճ ձևը ОРТ, РТР-ն է՝ Սալավյովի բեսեդկան…

Քաղաքական վարքագիծ չէ, գժական է…»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ