Երբ հանրապետության բոլոր լրատվամիջոցները քեզ են լուսաբանում՝ դու մսխում ես այդ ռեսուրսները ասելիքի բացակայության-չլինելիության պատճառով․ Ալխաս Ղազարյան

 

ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Բագրատ Գալստանյանի՝ ուղիղ եթերի պահանջով աջակիցների հետ Առաջին ալիք շարժվելու հայտարարությանը և գրել.

«Երբ ասելիք չունես, միշտ էլ մեղավորներ կգտնես

Երբ հինգից վեց ամիս հանրապետության բոլոր լրատվամիջոցները քեզ են լուսաբանում բոլոր հնարավոր տարբերակներով՝ ուղիղ եթերով` նստած, պառկած, քնած ու արթուն, և դու մսխում ես այդ ռեսուրսները ասելիքի բացակայության-չլինելիության պատճառով, միևնույն է` մի պատճառ կգտնես քաղաքական սնամեջությունը-ունայնությունը արդարացնելու համար։

Այս անգամ էլ թիրախը Հ1-ն է, վաղն էլ, ասենք, նույն շարքում կարող է հայտնվեն BBC-ին, Ալ Արաբիան ու Ալ Ջազիրան»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ