Դուք վախկոտ եք, տղամարդկություն չունեք, դուք պետք է հանգիստ չունենաք մեր երկրում. Գալստանյանը՝ գործարարներին

Վազգեն (Բագրատ) Գալստանյանը հրավիրած հանրահավաքի ժամանակ գործարարներին դիմելով ասաց՝ վախկոտ եք, տղամարդկություն չունեք:

«Ձեր անձնական ու հանրային պատասխանատվությունը՝ ձեր մեծ ու փոքր փորերով ու գլուխներով, չի համապատասխանում ձեր ունեցվածքին: Դուք միայն 10 տոկոսի փողերով չեք հարստացել, դուք հարստացել եք ողջ ժողովրդի դրամներով ու լումաներով, հարստացել եք նաև Արցախով, որն այսօր գոյություն չունի, որի ճակատագրին Հայաստանում արժանանալու եք դուք, եթե այսիպիսի կեցվածք շարունակեք որդեգրել:

Ամբողջությամբ պատկերացնում եմ, որ ձեզանից շատերի համար հայրենիքը ձեր ունեցվածքն է, և ինչպես առաքյալն է ասում՝ ձեր Աստվածը ձեր ստամքոսն է»,- հայտարարեց Գալստանյանը:

Նա գործարարներին դիմելով նշեց, որ վերջիններս պետք է հիշեն՝ հարստացել են ժողվրդի, հայրենիքի հաշվին:

«Գիտենք, որ ծառայում եք այս ռեժիմին, առանձնակի զրույցներում ասել եք դա անամոթաբար երեսիս նայելով: Ասել եք, որ ձեզ ճնշում են, որ դուք վախենում եք, որ ձեր ունեցվածքի ինչ-որ հատված կկորցնեք: Ինչու եմ ասում անամոթաբար, որովհետև ձեր դիմաց կանգնած է եղել մի մարդ, որը չի վախեցել իր կյանքը կորցնելուց, դուք ամաչում և վախենում եք ձեր մի քանի խարդախությամբ կամ ոչ վաստակած կոպեկները կորցնելո՞ւց:

Ձեզ դա էժան չի նստելու, եթե ժամը հասավ անուն առ անուն ենք գալու ձեր հետևից: Դուք պետք է հանգիստ չունենաք մեր երկրում: Դուք վախկոտ եք, տղամարդկություն չունեք: Ձեր ընտանիքի հանդեպ էլ չունեք տղամադկություն, վախենում եք ամեն ինչից»,- ասաց Գալստանյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ