Պատվիրատուներն էլ են արդեն հասկացել, թե ինչն ինչոց է, ու ձեռքերը լվացել են. «զոհաբերում» են».Ռոբերտ Ղևոնդյան

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչպե՞ս կարելի էր Մարզահամերգային համալիրի խայտառակությունից, Մայր տաճարի օծմանը չմասնակցելուց հետո մարդկանց հրավիրել Հանրապետության հրապարակ և է´լ ավելի խայտառակ լինել: Այս մարդիկ քաղաքական գործընթացների տարրական գիտելիքներ չունեն:

Հավաքվեիք եկեղեցու բակում, այդքան մարդը ինչ-որ քանակի տպավորություն կթողներ, ձեր պատվիրատուներից էլի մի բան կարող է պոկեիք: Չնայած երևի պատվիրատուներն էլ են արդեն հասկացել, թե ինչն ինչոց է, ու ձեռքերը լվացել են: «Զոհաբերում» են»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ