Գալստանյանի մի խումբ աջակիցներ, որոնց մեջ հիմնականում նկատելի են դպրոցահասակներ, Մատենադարանից երթով գնում են հրապարակ

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 2-ին հոգևորականի կարգավիճակը սառեցրած Վազգեն (Բագրատ) Գալստանյանը կրկին հանրահավաք է հրավիրել՝ արդեն անհաշվելի անգամ պնդելով, թե «մտել են վճռական փուլ»:

Գալստանյանի մի խումբ աջակիցներ, որոնց մեջ հիմնականում նկատելի են դպրոցահասակներ, Մատենադարանից երթով գնում են Հանրապետության հրապարակ: Նրանց ուղեկցում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Նշենք, որ Հանրապետության հրապարակում ևս փոքրաթիվ զանգված է հավաքված:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ