44-օրյա պատերազմի սցենարը չի գրվել Հայաստանում․ վարչապետ

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 44-օրյա պատերազմը սցենարով գնացած պատերազմ է։

«Այդ սցենարը չի գրվել Հայաստանում, բայց ՀՀ-ում գտնվող շատ մարդիկ այդ սցենարի մեջ իմանալով են եղել, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականներ, որոնց հետ կապված հիմա քրեական գործեր կան, ու հույս ունեմ՝ տրամաբանական ավարտին կհասնեն։ Ես այնքան ինֆորմացիա ունեմ այդ պատերազմի մասին, որ ամբողջ իրավական համակարգը իրար հետ վերցված դրա կեսի ինֆորմացիան էլ չի ունեցել։ Պատերազմը եղել է՝ Հայաստանը որպես պետություն ոչնչացնելու համար»,- ասաց վարչապետը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ