Ադրբեջանն էլ է ասում՝ կապիտուլյացիա, դուք էլ, նույն խոսույթով եք խոսում․ վարչապետը՝ Դանիելյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին, թե արդյոք Ադրբեջանը բարձրացնում է Տիգրանաշենում վերաբնակեցվելու հարցը։

«Ես զարմանում եմ, որ այդ հարցերը տալիս եք, ձեզ թվում է՝ սա միամիտների երեկո՞ է։ Չեք տեսնում՝ Ադրբեջանի կողմից ի՞նչ պահանջներ կան։ Ադրբեջանն էլ է ասում՝ կապիտուլյացիա, դուք էլ, նույն խոսույթով եք խոսում։ Եթե դուք համարում եք, որ երկիրը կապիտուլացված է, ուրեմն ձեզ չեք համարում ՀՀ պատգամավորներ, այլ համարում եք այն ուժերի պատգամավոր, որոնք ձեր երկիրը կապիտուլացրել են։ Դուք այստեղ անընդհատ բերում եք Ադրբեջանի օրակարգը։ Շատ ուժեր Ադրբեջանում և տարբեր տեղեր ուզում են, որ Հայաստանը չլինի։ Այդպիսի ուժեր Հյուսիսում էլ կան, Արևմուտքում էլ, բոլոր տեղերում էլ։ Ես Ադրբեջանի խոսնակը չեմ, գնացեք բացեք ձեր կայքերը, տեսեք, թե Ադրբեջանն ինչ է ուզում»,- ասաց վարչապետը:

Կառավարության ղեկավարը նաև նկատեց, որ անկլավների թեման միշտ եղել է ու կա․ «Մենք չենք կարող այդ թեմայից հրաժարվել, որովհետև մենք էլ ունենք Արծվաշեն։ Իմ դիրքորոշումը շատ կոնկրետ է, ինչ հիմնավորված է, հիմնավորված է, ինչը՝ ոչ՝ ոչ։ Մենք ոչ լեգիտիմ ակնկալիք պետք է չունենանք»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ