ԼՂ հարցը օգտագործվել է, ընդ որում՝ նաև ՀՀ ներսում, ամեն ինչը բացատրվում էր՝ բանակ ու Ղարաբաղ ենք պահում. Նիկոլ Փաշինյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ԱԺ-ում՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանը այսօր ևս հայտարարել է, որ «Արցախը մեր վզին կապված թոկ էր, որից ինքն ազատվեց»:

Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես չեմ ասել, որ ԼՂ-ն Հայաստանի վզին թոկ էր, ես ասել եմ, որ ԼՂ հարցը օգտագործվել է որպես թոկ ՀՀ վզին, և, ընդ որում, նաև ՀՀ ներսում, որովհետև շատ երկար տարիներ, երբ որ երկրում ամենատարբեր պրոցեսներ կային՝ սկսած կոռուպցիայով, վերջացրած այլ բաներով, ամեն ինչը բացատրվում էր՝ դե, բանակ ենք պահում, Ղարաբաղ ենք պահում: Հետո երևաց՝ ինչ է պահվել, ոնց է պահվել, ինչ տրամաբանության մեջ է պահվել»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ