Բա կապիտուլյացիա եղած երկրում ո՞նց է ընտրություն եղել, դուք մանդատ եք ստացել, եկել ստեղ նստել եք․ վարչապետը՝ Վարդանյանին

Գործնական փոխզիջումները տեղի չեն ունեցել, որն էլ հանգեցրել է պատերազմի։

Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ղարաբաղի հարցը իր էությամբ թոկի ձևով Հայաստանի վզին գցած՝ պարանի գործառույթով են օգտագործել շատ երկրներ, և այն փոխզիջումները, որոնք 2016 թվականի օգոստոսից դրված են եղել բանակցությունների սեղանին, եղել են հետևյալի մասին, որ ՀՀ-ն չպետք է գոյություն ունենա, Հայաստանի վզից գցած պարանը պետք է ձգել ու մոտիկ տեղից կապել»,- նկատեց նա:

Անդրադառնալով ընդդիմադիրների պնդումներին, թե ԼՂ-ն և Հայաստանը կապիտուլյացիայի են ենթարկվել, վերջինս ասաց. «Ի՞նչ կապիտուլյացիայի մասին եք խոսում, բա կապիտուլյացիա եղած երկրում ո՞նց է ընտրություն եղել, դուք էլ մանդատ եք ստացել, եկել ստեղ նստել եք, հարց եք տալիս, աշխատավարձ եք ստանում։ Դուք և հայաստանյան ու ոչ հայաստանյան հովանավորները ամեն ինչ անում էիք, որ 2021 թվականի ապրիլ-մայիսին ՀՀ-ում ընտրություններ տեղի չունենան, որ այն փաստացի լուծարվի»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ