Մինչև 2030 թվականը մենք նախատեսում ենք չորս կլաստերի մեկնարկ Ակադեմիական քաղաքում․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանի այն հարցին, թե ինչպիսի՞ հակափաստարկներ կան այն կարծիքի շուրջ, որ ընդդիմախոսները համարում են, թե Ակադեմիական քաղաքի նախագիծը կյանքի չի կոչվելու։

Վերջինս վարչապետից նաև հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիքներ ունեին արվեստի ոլորտի ներկայացուցիչները արվեստի կլասատերի հետ կապված։

Պատասխանելով հարցին՝ վարչապետն ասաց. «ՄԱԿ գլխավոր վեհաժողովի ընթացքում երկրներից մեկի նախագահի ելույթում միտք հնչեց․ «համարյա ամեն ինչ համարվում է անհնար, քանի դեռ իրականություն չի դարձել, այսինքն՝ պետք է իր դարձած տեսնենք, որ ասենք՝ իրատեսական է։ Ինչ վերաբերում է իրականացման փուլերին, մինչև 2030 թվականը մենք նախատեսում ենք չորս կլաստերի մեկնարկ Ակադեմիական քաղաքում, որից հետո հետագա զարգացումները կլինեն։ Մենք՝ բոլորս, պետք է գանք եզրակացության, որ դա լավ ծրագիր է։

Հանդիպման նպատակը նախագիծը ներկայացնել էր, որտեղ ֆորմատն այնպիսին էր, որ ինֆորմացիան փոխանցվեր, որոշակի հարցեր հնչեցին, դրանց մեջ մտահոգություններ կային։ Եթե մենք կենտրոնական մտավախությունների վրա, կհանգենք այն եզրակացության՝ «եկեք անտառ չգնանք, կարող է գայլը մեզ ուտի», չպետք ստրատեգիական նպատակներից շեղվենք»:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արվեստի ոլորտի ուսանողների և դասախոսների մի խմբի առաջ ներկայացրել է Ակադեմիական քաղաքի Արվեստների կլաստերի հայեցակարգային նախագիծը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ