Ինչո՞ւ չեն հանրայնացվում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կետերը. մանրամասնում է վարչապետը

«Այն բովանդակությունը, որը մենք առաջարկել ենք, հանրության համար պարզ, հասկանալի և բացահայտված է, որովհետև այդ կետերին ես անդրադարձել եմ տարբեր առիթներով»:

Այս մասին Ազգային ժողովումում՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե ճի՞շտ չէր լինի խաղաղության պայմանագրում նախապես համաձայնեցված 13 սկզբունքները ներկայացնել հասարակությանը, պարզել՝ արդյոք հասարակությունը պատրա՞ստ է այդ պայմաններով թղթի ստորագրմանը, հետո ստորագրել:

«Կխնդրեի՝ այդ 13 կետերի բովանադակությունը գոնե հիմա ներկայացնել»,- ասաց Խաչատրյանը:

Ըստ վարչապետի՝ զուտ դիվանագիտական կոռեկտության հարց կա. «Չեմ կարող թուղթը պահել, ասել՝ այ, առաջին կետում սա է գրված, երկրորդ կետում՝ սա, այդտեղ գաղտնիքի հարց չէ, դիվանագիտական կոռեկտության հարց է: Ըստ էության, եթե երկրորդ կողմի հետ ես աշխատում, նշանակում է՝ այդ փաստաթուղթը երկրորդ շահառու էլ ունի, և միակողմանի նման քայլ անելը կոռեկտ չէ: Վերջին ասուլիսում, ՄԱԿ-ի ամբիոնից ունեցած ելույթում, ԱԺ ամբիոնից ելույթում ամեն ինչ, ըստ էության, հրապարակել ենք: Ըստ էության՝ ամբողջ բովանդակությունը, առնվազն հայեցակարգային մակարդակով, որը ճշգրիտ արտահայտում է տեքստային մակարդակը, ժողովրդի համար բացահայտված է»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ