Գաղտնիք չէ, որ հայ հասարակության մեջ ահռելի հիասթափություն կա Ռուսաստանի, նրա հետ դաշնակցային հարաբերությունների նկատմամբ. Միրզոյան

Գաղտնիք չէ, որ հայ հասարակության մեջ ահռելի հիասթափություն կա Ռուսաստանի, նրա հետ դաշնակցային հարաբերությունների նկատմամբ. այս մասին Վարշավայի անվտանգության համաժողովում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Հայ ժողովուրդը տասնամյակներ շարունակ հավատացած էր, որ եթե ինչ-որ բան պատահի, ՌԴ-ն կօգնի, կպաշտպանի մեզ: Բայց հայերը տեսան՝ դա այդպես չէ, մենք չստացանք այդ օգնությունը: Ավելին՝ 2020-ի պատերազմից հետո ՌԴ խաղաղապահներն ուղարկվեցին Լեռնային Ղարաբաղ, սակայն մենք տեսանք, որ հարկադիր տեղահանման ժամանակ խաղաղապահ առաքելությունը չաշխատեց, չարդարացրեց իրեն», — ասել է Միրզոյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ