Տղամարդու հատած հաստաբուն ծառն ընկել է վրան. վերջինս տեղում մահացել է

Հոկտեմբերի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։

Ժամը 10:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 147 կմ հատվածում՝ դեպի Ջերմուկ տանող գոտում՝ «Դարբ» գետի ափին, տղամարդու դի կա ու վրան էլ՝ կտրած ծառ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել իրավապահները:

Ոստիկանները, պարեկներն ու փրկարարները նշված հատվածում՝ կտրած հաստաբուն ծառի տակ հայտնաբերել են տղամարդու մարմին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը ծառը կտրելիս է եղել էլեկտրական սղոցով, երբ այն ընկել է իր վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Կտրված ծառի վրա հայտնաբերվել է փայտե սանդուղք, իսկ քիչ այն կողմ՝ էլեկտրական սղոց։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ