ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից

Հայտարարություն․ հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից

Հոկտեմբերի 2-ին կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին:

ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն իրականացնելու է օրենքով վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը, իսկ հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ