Ամերիկացի երգիչ Ջեյսոն Դերուլոն անվճար համերգով հանդես կգա Երևանում

Ամերիկացի հայտնի երգիչ Ջեյսոն Դերուլոն համերգով հանդես կգա Երևանում։

Համերգը կայանալու է հոկտեմբերի 4-ին Հանրապետության հրապարակում՝ WCIT2024/Digitec-ի բացման արարողության ժամանակ։

Տեղեկատվությունը տարածվել է WCIT2024/Digitec-ի «Ֆեյսբուք»-ի էջում։

Միջոցառման բացման արարողության ժամանակ հանդես կգա նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։

Համերգը մեկնարկելու է ժամը 19։30-ին, մուտքն անվճար է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ