Իրանը ժամանակավոր չեղարկել է բոլոր թռիչքները

Իրանում բոլոր չվերթները չեղարկվել են առայժմ մեկ օրով՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով, հայտնել է երկրի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջաֆար Յազերլուն։

Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցչի հայտարարությունը հնչել է հոկտեմբերի 1-ի երեկոյան Իրանի կողմից Իսրայելի տարածքում իրականացված հրթիռային հարձակումների ֆոնին։

«Հաշվի առնելով տարածաշրջանում տիրող իրավիճակը, անվտանգության նկատառումներից ելնելով, բոլոր չվերթները ամբողջ երկրում չեղարկվել են»,- Յազերլուի խոսքերն է մեջբերում Tasnim գործակալությունը։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել Էր Իրանի կողմից հրթիռային հարձակման մասին:

Ընդհանուր առմամբ, արձակվել է ավելի քան 500 բալիստիկ հրթիռ:

Իսրայելի ողջ տարածքում օդային ռմբակոծման նախազգուշացում է հայտարարվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ