Երևանում բախվել են թիվ 51 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Մերսեդես»-ը. կան տուժածներ

Հոկտեմբերի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 08:00-ի սահմաններում Թամանցիների փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, թիվ 51 երթուղին սպասարկող «Ժոնգթոնգ» ավտոբուսն ու Mercedes մակնիշի ավտոմեքենան։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Բախման հետևանքով Mercedes-ն էլ հարվածել է ծառին։

Պարեկային ծառայությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների ու վիրավորների ինքնությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ