Ընդդիմադիր պատգամավորներից շատերը շատերը չեն ներկայանա հանրահավաքին՝ գիտակցումով, որ շարժումը վաղուց ձախողված է

 

Արդեն իսկ հայտնել էինք, որ վերջին շրջանում՝ հասկանալով, որ  իշխանափոխության համար փողոցային պայքարը ձախողված է, ընդդիմադիր գործիչներից շատերը հայտնեցին, թե այլևս չեն աջակցում Վազգեն Գալստանյանին։ Իսկ վերջին օրերին այդ մասին Աջապահյանի միջոցով հայտարարեց նաև Գարեգին Բ-ն, անգամ  արգելեցին Վազգեն Գալստանյանին մասնակցել Մայր Տաճարի օծմանը։ Ակնհայտ է, որ այս կերպ ընդդիմադիր շրջանակներն ու Գարեգին Բ-ն փորձում են ազատվել տապալված շարժման պատասխանատվությունից՝  այն  ամբողջովին թողնելով Վազգեն Գալստանյանի վրա։

MediaNews-տեղեկություններով այսօր՝ հոկտեբերի 2-ին Վազգեն Գալստանյանի նախօրոք հայտարարած հանրահավաքին ընդդիմադիր պատգամավորներից շատերն անգամ չեն մասնակցելու։ Իհարկե այդ մասին չեն բարձրաձայնի կամ կասեն թե մասնակցելու են, բայց նրանցից  շատերը չեն ներկայանա հանրահավաքին՝ գիտակցումով, որ շարժումը վաղուց իսկ ձախողված է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ