Իսրայելի հայ համայնքում զոհեր ու վիրավորներ չկան

 

Իսրայելի հայ համայնքում զոհեր ու վիրավորներ Իրանի հրթիռակոծության արդյունքում չկան։ Այս մասին ԶԼՄ-ների հետ զրույցում ասել է իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը։

«Այս անգամ շատ լուրջ էր մի քանի րոպե տարբերությամբ տագնապ էր հնչում ու ահավոր պայթյունի ձայներ: Այս պահին հանգիստ է, սակայն հյուսիսում դեռ հանգիստ չէ»,- ասաց նա:

Չերնամորյանը հայտնեց, որ հրթիռակոծության հետեւանքով մեկ արաբ է զոհվել:

«Դպրոցի են խփել , պետական նշանակության մայրուղիների, բայց շատ վնաս չկա»,- հավելեց նա:

Նշենք, որ հոկտեմբերի 1-ին Իրանը հրթիռային հարված է հասցրել Իսրայելին։ Առնվազն 400 բալիստիկ հրթիռ է արձակվել իսրայելական ռազմական օբյեկտների ուղղությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ