Բայդենը ԱՄՆ զինվորականներին հրամայել է խոցել Իրանի կողմից Իսրայելի վրա արձակվող հրթիռները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամայել է ամերիկացի զինվորականներին աջակցել Իսրայելին՝ Իրանի հարձակումներից պաշտպանվելու հարցում:

Այս մասին ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։

«Միացյալ Նահանգների նախագահը հրամայել է ԱՄՆ զինվորականներին աջակցել Իսրայելին Իրանի հարձակումներից պաշտպանվելու հարցում՝ Իսրայելի դեմ ուղղված հրթիռներ խոցելով»,- ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը։

Նշվում է, որ ամերիկացի առաջնորդը պարբերաբար հաղորդագրություններ է ստանում Իսրայելում իրավիճակի զարգացումների մասին։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել Էր Իրանի կողմից հրթիռային հարձակման մասին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ