Բժշկական կենտրոնից փախուստի է դիմել «Կոկո»-ն

Հոկտեմբերի 1-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող «Արթմեդ» բժշկական կենտրոնից փախուստի է դիմել քրեական պատմություններով հայտնի Կոնստանտին Հունանյանը, ով ավելի շատ հայտնի է «Կոկո» մականվամբ:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վերջինս որոշ ժամանակ բուժում է ստացել նշված բժշկական կենտրոնում և եղել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցների հսկողության տակ:

Հոկտեմբերի 1-ին նրան իջեցրել են 1-ին հարկ, որպեսզի հերթական բուժզննումը անցնի, նա, ով եղել է անվտանգության աշխատակիցների հսկողության տակ, լուսամուտից դիմել է փախուստի:

Փախուստի դիմած «Կոկո»-ն կալանավորվել էր տարիներ առաջ Շենգավիթում հայտնի «Կյաժ Աշոտին» ինքնաձիգով սպանելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ