ՀՅԴ-ն պատմականորեն դեմ է եղել անկախությանը․ նաև Սփյուռքում նրանք ընդդեմ Հայաստանի են գործում

Թեհրանի հայկական «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանի հետ Civic.am-ը զրուցել է, թե ինչ է այս պահին կատարվում Իրանի շուրջը, արդյոք Իրանի նոր կառավարությունը կգնա՞ դեպի Արևմուտք, և արդյոք Իսրայելը կարո՞ղ է խոչընդոտել այդ նպատակներին։

«Իհարկե, Իսրայելը փորձում է նման քայլերի գնալ, խոչընդոտել, Իրանին ներքաշել պատերազմի մեջ, բայց Իրանը մինչև հիմա ցույց է տվել, որ փորձում է հարցերին համբերատար լուծում տալ։ Եվ ընդհանուր ճանաչված այսպիսի մի հայտարարություն կա, ասում են՝ քաղաքականությունը չի սիրում էմոցիաներ, և թեև իրանական կողմի վրա տարբեր տեղերից ճնշումներ կան, նաև ներքին դաշտում կան ճնշումներ, որ հակագործությունների գնա կամ հարվածների տանի, կամ պարտադրեն Իրանին, որ ինչ-որ գործողությունների գնա, որից կստացվի արդեն նոր վիճակ, կամ նոր վիճակում ավելի կլարվի վիճակը, Իրանը դրան չի գնում։ Իրանը, բարեբախտաբար, կարողանում է կառավարելի դարձնել ներսում իրավիճակը, և նույնիսկ երեկ պահապանների կորպուսի հրամանատարներից մեկը հայտարարեց, որ հնարավորինս պետք է հեռու մնալ զգացական մոտեցումներից, միևնույն ժամանակ զգոն մնալ երկրի շահերը պաշտպանելու համար, և մենք ամեն ինչ կանենք»,- ասաց Մովսես Քեշիշյանը՝ հավելելով, որ առայժմ նման բան չի սպասվում։

Հարցին, թե Հայաստանը ինչպե՞ս պետք է դիրքավորվի եռացող տարածաշրջանում, արդյոք Իրանը կշարունակի՞ Զանգեզուրի միջանցքի հարցում իր հաստատակամությունը, և հույս կա՞, որ ՌԴ-ի հետ որևէ համաձայնություն չի լինի միջանցքի հարցում, Մովսես Քեշիշյանն ասաց, որ կարծում է՝ ռուսների հետ նման համաձայնություն չի լինի։

«Եթե կհիշեք, սրանից որոշ ժամանակ առաջ Իրանի անվտանգության գերագույն խորհրդի պատասխանատու Ահմադիանը եղավ Մոսկվայում, այնտեղ խոսեց Շոյգուի հետ, բայց հենց վերադարձից հետո շատ արագ Շոյգուն նորից Թեհրան այցելեց։ Այդ հանդիպման ժամանակ Ահմադիանը հստակորեն շեշտել էր, որ Իրանը չի անցնի այդ հարցով, և Իրանի համար, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» կարմիր գիծ է, և ամեն ինչ կանի դրա դեմն առնելու համար և որևէ կերպ չի համաձայնի դրան։ Եվ կարծես թե փոխադարձ այցով, որ կատարել էր Շոյգուն, նաև փորձում էին հնարավորինս Իրանին հետ պահել Արևմուտքից և ինչ-որ կերպ համաձայնությունները մոտեցնել այս հարցում, բայց Իրանը, համենայնդեպս, համաձայնություն չտվեց և չի էլ տալու, կարծում եմ»,- նշեց Մովսես Քեշիշյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ