Վազգեն Մանուկյանին Գալստանյանով փոխելուց հետո՞ ինչ փուլ կգա, առաջին հայ «կասմանավտին» գտեք, ավելի պոպուլյար է. Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարությունների ժամին ընդդիմությանը կոչ արեց փոխել մարտավարությունը:

«Հիմա, չգիտեմ, Վազգեն Մանուկյանին Վազգեն Գալստանյանով փոխելուց հետո ի՞նչ փուլ է գալու: Չգիտեմ, առաջին հայ կասմանավտին գտեք, բերեք, գուցե դա ավելի պոպուլյար լինի, բայց ես խորհուրդ եմ տալիս, մարտավարությունը փոխել: Դուք էլ իշխանություն ունեք: Այդքան սրտացավ եք, պրոցես է տեղի ունենում, որը պատմական է, որն անդառնալի է լինելու, եկեք միասին հասկանանք, միասին քննարկենք, գուցե դուք էլ մի բան ասեք, որն ինչ-որ փուլում կարող է շատ օգտակար լինել:

Եկեք փորձեք մեզ օգնել այս հարցը լուծել: Այս ճանապարհով, որ դուք եք գնում, ասեմ՝ 1.5 տարի հետո ընտրություն է լինելու, դուք չեք անցնելու ԱԺ, գալու են նոր ուժեր, նոր մարդիկ, ձեր ասելիքը սպառված է և ուղղակի դերակատար փոխելով ոչ մի բան չի փոխվելու»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ