Կա գայթակղություն ասելու` ռեխդ փակի, կիրիլի վաստակ, կամ վանքի տավար. Մեհրաբյանը՝ Գալստանյանի հայտարարության մասին

«Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Վազգեն (Բագրատ) Գալստանյանի՝ ժողովրդին ուղղված կոչին և կիրառած բառամթերքին, մասնավորապես «Գնալու ես նեռ, Հայկի ժառանգները գալիս են» մտքին:

«Օրինակ, սրան ի՞նչ պատասխանես։ Արդյոք պե՞տք է պատասխանել, թե՞ թողնել, թող միջի որդերն իրեն էլ ուտեն։ Կա՜ գայթակղություն ասելու` ռեխդ փակի, կիրիլի վաստակ, կամ վանքի տավար։ Բայց անպատասխան թողնելն ավելի եմ գերադասում»,- գրել է Մեհրաբյանը։

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 2-ին հոգևորականի կարգավիճակը սառեցրած Վազգեն (Բագրատ) Գալստանյանը կրկին հանրահավաք է հրավիրել՝ արդեն անհաշվելի անգամ պնդելով, թե «մտել են վճռական փուլ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ