«Օրենքով գողերը» «Կիլդիմ Արթուր»-ին հանձնարարել են ստանալ 4500 դոլար, վերջինս վերցրել է անձի մեքենան, հնչել են կրակոցներ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ իրավապահ մարմիններում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամները, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, ՌԴ-ում բնակվող օրենքով գողի կարգավիճակ ստացած անձինք, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակից և դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը ներգրավված «Կիլդիմ Արթուր» մականվամբ հայտնի Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Արթուր Մ․-ին տվել են հանձնարարական, որ նույն մարզի բնակիչ 48-ամյա Գնել Ս․-ից հետ ստանա վերջինիս նախօրոք տրված 4 հազար 5 հարյուր դոլարը:

Արթուր Մ․-ն քրեական ենթամշակույթ կրող խմբավորման այլ անդամների հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, սպառնալիքի, հարկադրանքի և անօրինական գործողության միջոցով Գնել Ս․-ի ավտոմեքենան առևանգելու և իրենց մոտ պահելու միջոցով, վերջինս հարկադրել ու ստացել են պահանջված գումարը, որից հետո Գնել Ս․-ի ավտոմեքենան վերադարձնելու հարցի հետ կապված օգոստոսի 14-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, «ԱԿ-74» ինքնաձիգով ներխուժել է Արթուր Մ․-ի տուն և արձակել կրակահերթ:

Արթուր Մ․-ն գտնվում է «Արմավիր ՔԿՀ»-ում, ձեռնարկվում են միջոցառումներ Գնել Ս․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ