Գալստանյանին միայնակ են թողել. նա մեկ անելիք ունի այս իրավիճակում

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 2-ին հոգևորականի կարգավիճակը սառեցրած Վազգեն (Բագրատ) Գալստանյանը կրկին հնրահավաք է հրավիրել՝ արդեն անհաշվելի անգամ պնդելով, թե «մտել են վճռական փուլ»:

Գալստանյանը նաև չէր մասնակցել Մյուռոնօրհնության և Տաճարի վերաօծման արարողություններին՝ իր բացակայությունը արդարացնելու համար հայտնելով, թե վանքերից մեկում եռօրյա ծոմապահության է գնում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ իրականում Մայր Աթոռից Գալստանյանին արգելել էին մասնակցել Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին:

Այն, որ Գալստանյանի և Մայր Աթոռի հոգևոր բարձր դասի հարաբերությունները, մեղմ ասած, այնքան էլ հարթ չեն, ակնհայտ է: Դրա մասին են վկայում ոչ միայն եկեղեցու համար այդքան կարևոր իրադարձություններին նրա չմասնակցությունը, այլ նաև տարբեր հոգևորականների հայտարարությունները, ըստ որոնց՝ վերջիններս հաստատում են, որ այլևս չեն աջակցում Գալաստանյանի գործողություններին:

Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապայանը հայտարարել էր, որ եթե իշխանությունը ապաշխարի, կարող է շարունակել կառավարել՝ միևնույն ժամանակ ակնարկելով, որ եկեղեցին չի աջակցում Գալստանյանին:

Գալստանյանին չաջակցելու մասին են հայտարարում նաև տարբեր քաղաքական կուսակցություններ և անհատական գործիչներ: Դիցուք՝ Ազգային ժողովրդական բևեռը հայտարարել է, որ դադարեցնում է համագործակցությունը Գալստանյանի հետ, որին նրանք միացել էին դեռ այն ժամանակ, երբ Գալստանյանը Կիրանցից քայլելով եկել էր Երևան: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ևս հայտարարել է, որ չի աջակցում ոչ մեկին, այդ թվում՝ Գալստանյանին:

Այսպիսով՝ ստացվում է, որ Գալստանյանը բոլորովին միայնակ է մնացել՝ նույնիսկ զրկվելով ընդդիմադիր հայացքներ ունեցող ուժերի աջակցությունից: Վերջինս, սակայն, չցանկանալով ընդունել, որ ամբողջությամբ ձախողել է իշխանափոխության հասնելու իր գործողություններում, շարունակում է ցույց տալ, թե իբր ամեն ինչ կարգին է:

Իրականում, սակայն, իր հանրահավաքներին մասնակացող անձանց նկատմամբ Գալաստանյանն ավելի ազնիվ կարող է գտնվել և հայտնել, որ իրեն ամբողջությամբ միայնակ են թողել և նման իրավիճակում անիմաստ է շարունակել գործողությունները, որոնք որևէ արդյունքի չեն հանգեցնելու, այլ հակառակը՝ բերելու են խոր հիասթափության և քաղաքականապես լիակատար ոչնչացման:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ