Հարց է՝ մարդը կրո՞ւմ է հեղափոխական արժեքները, թե՞ ուզում է Սերժ Սարգսյան կամ Քոչարյան դառնալ․ Սիմոնյան

«Մեր թիմում կան մարդիկ, որոնք եղել են հանրապետականներ, ու հիմա բարձր պաշտոններ են զբաղեցնում»։

Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ըստ նրա՝ հեղափոխությունը բոլորին հնարավորություն է տվել։

«Այլ հարց է, թե մարդը կրո՞ւմ է հեղափոխական արժեքները, թե գնում է իր մանկության երազանքի հետևից ու ուզում է Սերժ Սարգսյան կամ Քոչարյան դառնալ։

Բոլոր պաշտոնյանները այս խմբակցության շնորհիվ են հայտնվում պաշտոնին ու երկու տարի հետո գնալու են դռնեդուռ ու քաղաքացիներից քվե խնդրեն։ Մեր իրականության մեջ դա չպետք է մոռանանք»,- ասաց նա։

Սիմոնյանը շեշտեց, որ գոհ է իր գործընկերներից ու համարում է, որ Կառավարությոնն ու պաշտոնյանները առկա մարդկային ռեսուրսներով հնարավորինս լավագույն տարբերակն են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ