Մահացել է կոմպոզիտոր, երգիչ Վյաչեսլավ Դոբրինինը

Մոսկվայում 78 տարեկան հասակում մահացել է կոմպոզիտոր, երգիչ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Դոբրինինը։

Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է նրա կինը՝ Իրինա Դոբրինինան։

Սեպտեմբերի վերջին նա հոսպիտալացվել էր ինսուլտի կասկածանքով, նշում է «Shot» տելեգրամ-ալիքը՝ հավելելով, որ կոմպոզիտորի վիճակը ծանր է եղել։

Վյաչեսլավ Դոբրինինը հայտնի է որպես բազմաթիվ հայտնի երգերի երաժշտության հեղինակ, որոնք կատարել են շատ հայտնի երգիչներ։

Նա գրել է Ալլա Պուգաչովայի, Միխայիլ Բոյարսկու, Լև Լեշչենկոյի, Իրինա Ալեգրովայի, Նադեժդա Կադիշևայի, Վալենտինա Տոլկունովայի, «Սամոցվետի», «Զեմլյանե» խմբերի և այլոց համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ