ԱԺ-ի մոտ հարձակում տեղի ունեցավ ոստիկանների վրա, ինչու՞ կազմակերպիչների, հարձակվողների հետ կապված որևիցե տեղեկություն չունենք․ ԱԺ նախագահը՝ ՆԳ փոխնախարարին

«ԱԺ-ի մոտ, որ հարձակում տեղի ունեցավ ոստիկանների վրա, ինչի՞ դրա հետ կապված մենք որևիցե տեղեկություն չունենք՝ կազմակերպիչների, հարձակվողների հետ կապված»,- ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նման հարց ուղղեց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին։

Վերջինս արձագանքեց․«Ոստիկանների դեմ կատարված գործողությունների մասով կա հարուցված քրեական գործ։ Քրեական գործի մասով, կարծում եմ, արդեն նախաքննությունը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմաը, առաջիկայում արդեն ՔԿ-ն համապատասխան հայտարարությամբ հանդես կգա»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ