Երևանի թիվ 19 դպրոցում աշակերտներին տարհանել են, երեխաներից մեկը տարայից գազային նյութ է փչել

Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ Երևանի թիվ 19 դպրոցում աշակերտներից մեկը, ըստ նախնական տվյալների, գազի նմանվող նյութ է փչել, ինչն աշակերտների շրջանում հազ է առաջացրել։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

Անչափահասը ներկայացվել է ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին։ Հանգամանքները պարզվում են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ