ՀՀ վարչապետի հրավերով Իրանի փոխանախագահը որպես հատուկ հյուր ուղևորվել է Երևան. առաջարկվելու է միանալ ԵԱՏՄ-ին

Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը որպես հատուկ հյուր պատվիրակության գլխավորությամբ ՀՀ վարչապետի հրավերով ուղևորվել է Երևան՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու նպատակով:

Այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ նշելով, որ հանդիպմանը քննարկվելու է Իրանի անդամակցության գործընթացը ԵԱՏՄ-ին, որն ընդգրկում է Իրանի հյուսիսային հարևաններ Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը և Բելառուսը։

«Իրանի Իսլամական Հանրապետության անդամակցության գործընթացը տարածաշրջանային և միջազգային կարևոր պայմանագրերին և կազմակերպություններին, ինչպիսիք են Շանհայի համագործակցության կազմակերպությունը և ԲՐԻԿՍ-ը, ավարտվել է: Իսկ այսօր Հայաստան կատարած այցի ժամանակ առաջարկվելու է միանալ Եվրասիական տնտեսական միությանը, որը կարևոր կազմակերպություն է, հանդիսանում է մեծ շուկա առևտրային և տնտեսական ոլորտներում»,- ասել է Իրանի առաջին փոխնախագահը:

Ավելի վաղ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ստորագրվել է ազատ առևտրի համաձայնագիր, որը գտնվում է իրականացման փուլում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ