Մեքենան հարվածել է ճանապարհի երթևեկելի գոտում հայտնված արջին․ կենդանին վնասվածքներ է ստացել

Սեպտեմբերի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Գետափի վարչական տարածքում, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի երթևեկելի գոտում հայտնված արջին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով արջը վնասվածքներ է ստացել ու չի կարողանում տեղաշարժվել։

Դեպքի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդի ինքնությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ