Ինչ վիճակում են Արագածոտնի վթարի հետևանքով հոսպիտալացված երեխաներն ու մյուս տուժածները (լուսանկարներ)

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Բախվել էին «Մերսեդես»-ներն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վիրավորների թվում երեխաներ ու կանայք կան:

 

 

ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ, սեպտեմբերի 30-ին՝ ժամը 18:14-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Բազմաբերդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Վ. Ս.), «Ford» և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ս. Հ., ծնված 1994 թ.) մակնիշների ավտոմեքենաները, վերջինս հայտնվել է ճամփեզրի արգելապատնեշին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» (վարորդ` Վ. Ս.) մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Մ. Շ.-ն (ծնված 1970 թ․), Ռ. Մ.-ն (ծնված 1990 թ․), Ա. Ս.-ն (ծնված 2016 թ․), Մ. Ս.-ն (ծնված 2018 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ս. Հ.) մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա. Հ.-ն (ծնված 1969 թ․), Ա. Ղ.-ն (ծնված 1970 թ․), Ա. Հ.-ն (ծնված 2019 թ․), Ա. Հ.-ն (ծնված 2020 թ․) տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

 

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Ս. Հ.-ին և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ